ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

«Ժառանգությունն» ինքն է իրեն դուրս դրել ընդդիմադիր դաշտից

«Ժառանգությունն» ինքն է իրեն դուրս դրել ընդդիմադիր դաշտից
04.11.2014 | 16:19

«Եռյակում միակ ընդդիմադիրը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Կարծում ենք` Անահիտ Բախշյանը նման հայտարարություն է արել` ելնելով իր կուսակցական պատկանելությունից: Հակառակ դեպքում տրամաբանությունն անհասկանալի է: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է իրեն դուրս դրել ընդդիմադիր ասված դաշտից և հայտնվել իրենց ոչիշխանական հռչակած ուժերի հետ նույն դաշտում: ԲՀԿ-ՀԱԿ քաղաքական զույգին միանալուց հետո «Ժառանգությունը» տրվել է հոսանքին՝ հրաժարվելով սեփական սկզբունքներից: Հնարավոր է, որ այս կուսակցությունն այնքան շատ է երազում իշխանափոխության մասին, որ հարմարվել-հարմարվում է ոչիշխանական ուժերի բոլոր հայտարարություններին ու քայլերին: Հնարավոր է: Սակայն տասը տարուց ավելի քաղաքականության մեջ գործունեություն ծավալած և միշտ որպես ընդդիմադիր ուժ հանդես եկած կուսակցությունը, ենթադրվում է, պետք է պարզած լիներ ընդդիմադիր դաշտում կենսունակ լինելու գաղտնիքները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 12151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ